Մեր դպրոցի նոր նվաճումը

 

ՀՀ  ԿԳ նախարարի հրամանով «Տարվա լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Արագածոտնի մարզի Աշտարակի Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը։ Մեր ուսուցչուհու բազում տարիների քրտնաջան աշխատանքը գնահատվեց պետության կողմից։ Շատ ուրախ ենք և հպարտ։ Շնորհավորենք մեր լավագույն ուսուցչուհուն։

http://edu.am/index.php/am/news/view/7316

 

 

 

 

 

Քաղվածք

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբ. Շահազիզի անվան թիվ 2  հիմնական  դպրոց  ՊՈԱԿ-ի տնօրենի 2018 թվականի հունիսի 22-ի N 62 հրամանի:

Հիմք  ընդունելով  <<Ազդարարման համակարգի մասին >>  ՀՀ  օրենքի  5-րդ հոդվածի 2-րդ մասը,  ՀՀ  կառավարության  N 272-Ն ( 15.03.2018թ)  որոշումը և ՀՀ  Արագածոտնի մարզպետի  19.06.2018թ գրությունը՝ դպրոցում ներքին և արտաքին ազդարարումները հաշվառելու և դրանց ընթացք տալու համար:

  1. Պատասխանատու նշանակել դպրոցի աշխատակից Նոնա Քարամյանին

 ( բջջային  077887572 )

  1. Գործողության մեջ դնել <<Ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների հաշվառման >> N 1 մատյանը:

Քեմբրիջի համալսարանի վկայագրեր, հերթական նվաճում

Օրերս Աշտարակի Սմբ. Շահազիզի անվ. թիվ2 հիմնական դպրոցի օտար լեզվի ուսուցիչներ Աննա Արշակյանը և Գոհար Բոցինյանը, ովքեր Բրիտանական խորհրդի աջակցությամբ այս տարվա հունվար ամսից մինչև մայիս <<Փոփոխության սերունդ>> ծրագրի շրջանակներում դպրոցում իրականացրել են անգլերենի ակումբի դասընթացներ, ստացան Քեմբրիջի համալսարանի վկայագրեր 3 մոդուլների համար։ Սա հաստատում է մեր ուսուցիչների անգլերենի դասավանդման բարձր որակը։

Շնորհավորում ենք նրանց և ցանկանում նորանոր հաջողություններ։

 

Դասավանդման մեթոդների փորձարկում

2018թ.ապրիլի 19–ին դպրոցի ռուսաց լեզվի և անգլերենի ուսուցչուհիներ Գոհար Բոցինյանը և Աննա Արշակյանը 4–րդ դասարանում անցկացրեցին ինտեգրված բաց դաս «Времена года. Весна» թեմայով։ Մեծ Բրիտանիայում վերապատրաստված մեր ուսուցչուհիները փայլուն կերպով օգտագործեցին Անգլիայում սովորած ժամանակակից նոր մեթոդները։ Աշակերտները անկաշկանդ  ակտիվորեն մասնակցում էին ռուսերեն և անգլերեն լեզուներով ընթացող դասին։ Շատ ուսուցանելի դաս էր։

«Ջուր»

 

2018թ. ապրիլի 18–ին դպրոցի բնագիտամաթեմատիկական մասնախմբի նախագահ Հասմիկ Գարանյանը և  աշխարհագրության ուսուցչուհի Էլմիրա Աբրահամյանը 8–րդ դասարանում անցկացրեցին ինտեգրված բաց դաս       «Ջուր» թեմայով։

«Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ»

2018 թ. մարտի 14-ին կայացած` «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում բանավեճի միջդպրոցական մրցաշարում մեր դպրոցի հավաքական թիմը, երկամսյա պայքարից հետո, գրավեց առաջին հորիզոնականը: Ընդհանուր առմամբ հավաքելով 104 միավոր առաջ անցնելով  II-րդ տեղը զբաղեցրած Օշականի միջնակարգ դպրոցի թիմից 7 միավորով: Առջևում հանրապետական փուլն է: Ցանկանանք նրանց նոր հաղթանակ:

Սպորտլանդիա

Դպրոցի  IV-VII դասարանների միջև կազմակերպված սպորտլանդիան անցավ աշխույժ և ուրախ  մթնոլորտում: Մրցապայքարի  վերջում երկու թիմերի առավել ակտիվ մասնակիցներից ձևավորվեց դպրոցի հավաքական թիմը, որը կմասնակցի <<Սպորտլանդիա>> մարզային միջոցառման տարածքային փուլին:

Կյանքը սխրանք է, գործն՝ անմահություն

Փետրվարի 22-ին Աշտարակի Ս.Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի VIII դասարանի (դասղեկ՝ Նարինե Թումանյան) աշակերտների մասնակցությամբ  կայացավ <<Կյանքը սխրանք է, գործն՝ անմահություն>> խորագրով միջոցառումը, որի ընթացքում կարմիր թելի նման ձգվում էր հայ զինվորի անձնվիրությունն ու անձնազոհությունը իր ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ՝ սկսած Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից մինչև  քառօրյա պատերազմ:

Հանդիսատեսը  շունչը պահած և հուզված հետևում էր միջոցառման ընթացքին: Աշակերտները մեկ անգամ ևս վստահեցրին , որ իրենք լավ են հիշում մեր ժողովրդի փառավոր անցյալը և նրա արժանի զավակներն են: Նրանց խոսքը բխում էր  հոգու խորքից և շատ էր հուզել բոլորին:  Իսկ փոքրիկ դհոլահարների քառյակի կատարումը հայրենասիրության  և քաջության յուրօրինակ դաս էր:

 

  

Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հյուրն էր Տաիկի Կոունոն Ճապոնիայից

Դեռևս 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայիդեսպանատան ֆինանսական  աջակցությամբ <<Grant Assistance for Grassroots Human Security Projects (GGP)>> ծրագրի շրջանակում տրամադրվել է դպրոցական գույք (աշակերտական սեղան և աթոռ): Ծրագիրն իրականացրել է <<Զարգացում և բարեկեցություն>> ՀԿ-ն:

Այդ գույքի մոնիտորինգ իրականացնելու նպատակով փետրվարի 20-ին դպրոց էին այցելել  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության Մարդկային անվտանգության <<Grassroots>> դրամաշնորհային ծրագրի  (GGP) խորհրդատու Տաիկի Կոունոն, <<Զարգացում և բարեկեցություն>> ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը, համակարգող Արմեն Սմբատյանը և Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Մամիկոն Աբգարյանը:

Շրջայցից հետո Տաիկի Կոունոն իր գոհունակությունը հայտնեց գույքը խնամքով պահելու համար:

Դպրոցի տնօրեն Հովհաննես Բալայանը հավաստիացրեց ճապոնացի հյուրին, որ դպրոցի աշակերտները` շնորհիվ ուսուցիչների արդյունավետ դաստիարակչական աշխատանքների, գիտակցում և բարձր են գնահատում Ճապոնիայի կառավարության աջակցությունը: Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը առաջիկայում ևս կշարունակվի:

<<Հայ ժողովուրդը կարողանում է շնորհակալ լինել իրեն աջակցողներին և օգնողներին, որի վառ ապացույցը խնամքով վերաբերմունքն է դպրոցի գույքի նկատմամբ>>,- իր խոսքը եզրափակեց դպրոցի տնօրեն Հովհաննես  Բալայանը: